Մատչելիության հղումներ

logo-print

Էքզիթ փոլ. Սահակաշվիլիի կուսակցությունը հաղթանակ է տանում Թբիլիսիի ինքնակառավարման մարմինների ընտրություններում


Վրաստանի 64 համայնքներում երեկ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախնական արդյունքներով քվեարկել է ընտրողների 40 տոկոսը։

Առանձնապես կարեւորվում էին Վրաստանի մայրաքաղաքի ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանի որ առաջին անգամ ուղղակի քվեարկությամբ ընտրվում է Թբիլիսիի քաղաքապետը։

Ընտրողների շրջանում անցկացված հարցումների՝ էքզիթ փոլերի արդյունքներով Թբիլիսիի գործող քաղաքապետ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակից Գիգի Ուգուլավան կշարունակի պաշտոնավարել, ստանալով ձայների ավելի քան 60 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Իրակլի Ալասանիան ստացել է քվեների մոտ 17 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG