Մատչելիության հղումներ

Եվա Ռիվասը «Եվրատեսիլ - 2010»-ում գրավեց 7-րդ տեղը


Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում գրավեց 7-րդ տեղը:
Մրցույթի եզրափակիչում Ռիվասը հանդես եկավ 21-րդը: Ինչպես եւ երկու օր առաջ կայացած կիսաեզրափակիչում, երգչուհին բեմ բարձրացավ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Մրցույթում առաջին տեղը գրավեց Գերմանիան:

Ուրբաթ օրը կայացած ասուլիսում Եվա Ռիվասը շեշտել էր, որ եզրափակիչում իրեն դժվարին պայքար է սպասում: «Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժվարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու», - ասել էր երգչուհին:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը մեծ էկրանի վրա ցուցադրվում էր Երեւանի կենտրոնում` Կարապի լճի հարեւանությամբ:

Սա Հայաստանի հինգերորդ մասնակցությունն էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ մինչ այժմ ամենահաջող արդյունքը գրանցել է Սիրուշոն` 2008 թվականին «Քելե-քելե» երգով գրավելով չորրորդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG