Մատչելիության հղումներ

Չարենցավանի ոստիկանության պետը պաշտոնանկ է արվել


Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը եւ բաժնի եւս երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով` Չարենցավանի ոստիկանության պետը «իրավունք չուներ շարունակել այդ բաժնում աշխատել, քանի որ նման բարձիթողի վիճակը նաեւ ղեկավարության թույլ հսկողության արդյունք է»:

Միաժամանակ, Հայաստանի Ոստիկանության պետը եւս մեկ անգամ բացառեց Չարենցավանի ոստիկանությունում Խալաֆյանի սպանության վարկածը:

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ավելի վաղ կալանավորվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG