Մատչելիության հղումներ

Միջին մասնագիտական կրթությունը հասանելի է նաեւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդներին


Երեւանի պետական հումանիտար քոլեջում կայացավ «Բաց դռներ բոլորի համար» միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց թեթեւ եւ միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար նախնական մասնագիտական կրթության սեփական փորձը ուսման ընթաcքում: Այս նախաձեռնությամբ «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» հասարակական կազմակերպություննները նպատակ ունեն արհեստագործական կրթության միջոցով ապահովել հավասար աշխատանքային պայմաններ զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համար:

Հայաստանում առաջին անգամ ներդրված այս ծրագրի շրջանակներում երիտասարդները սովորում են գորգագործություն եւ այգեգործություն: Օրինակ Սիմոնովա Գայանեն 30 տարեկան է, ընտրել է գորգագործությունը, որովհետեւ երազում է ապագայում հմուտ գորգագործ դառնալ:

Երիտասարդներին գորգ գործել է սովորեցնում Երեւանի պետական հումանիտար քոլեջի կերպարվեստի դասախոս Դիանա Մելիքջանյանը: Իր մեկ տարվա աշխատանքային փորձի ընթացքում նկատել է, որ զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդները հատուկ պատասխանատվությամբ են վերաբերվում գործին:

Բացի այգեգործությունից եւ գորգագործությունից, երիտասարդներն այստեղ նաեւ երգել են սովորում: Քոլեջի երաժշտական ամբիոնի խմբավար Անահիտ Ծերունյանը բացատրեց, որ երաժշտական թերապիան օգնում է հաղթահարել լեզվական խնդիրները:
Զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համար նախատեսված այս ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ, իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ Կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ծրագրի պիլոտային փուլն իրականացվում է Երեւանի պետական հումանիտար քոլեջում, որտեղ նշված երկու մասնագիտությունների գծով ուսանում են հաշմանդամություն ունեցող 28 երիտասարդներ:

XS
SM
MD
LG