Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարով. «Ղարաբաղի հարցի լուծման ավարտական փուլում ադրբեջանական դրոշը կրկին կծածանվի Ստեփանակերտի վրա»


Էլմար Մամեդյարով

Էլմար Մամեդյարով

«Լեռնային Ղարաբաղի հարցը լուծման հստակ վերջնաժամկետը դժվար է նշել, սակայն այդ գործընթացի ավարտական փուլում ադրբեջանական դրոշը կրկին ծածանվելու է Խանքենդիում», - հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, կրկին անգամ օգտագործելով Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի` Ադրբեջանում ընդունված անվանումը:

Խոսելով հունիսի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված հանդիպման մասին` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Մեր քննարկման հիմնական թեման լինելու է համանախագահների եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որ կայացել է մայիսին Բրյուսելում»:

Մամեդյարովը պնդում է, որ կողմերը շարունակում են սպասել պաշտոնական Երեւանի պատասխանին:

«Համանախագահների հետ բանակցություններում հաջորդ քայլը մենք կքննարկենք միայն մի դեպքում` եթե Հայաստանը հավանության արժանացնի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը», - ասել է Էլմար Մամեդյարովը` հավելելով. - «Առայժմ Հայաստանը ո'չ նախագահի եւ ո'չ էլ արտաքին գործերի նախարարի մակարդակով ո'չ դրական, ո'չ բացասական պատասխան չի հնչեցրել: Համանախագահների հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկենք նաեւ մեր անելիքները այն դեպքում, եթե Հայաստանն այնուամենայնիվ «այո» ասի Մադրիդյան նորացված սկզբունքներին»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` բանակցային այս փուլում մեծ է լինելու Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը. - «Համանախագահները պետք է լուրջ փաստարկներ գտնեն` Հայաստանին համոզելու համար, որ այլ ելք չկա: Մենք այս հարցը պետք է լուծենք խաղաղ միջոցներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG