Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ֆրեդերիկ Միտերանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ամեն տարի անցկացվող Գրքի եւ ընթերցանության օրերին առաջին անգամ միացել են Հայաստանի գրադարաններից մի քանիսը:

Այս տարի Գրքի եւ ընթերցանության օրերը անցկացվում են մայիսի 27-30-ին` «Կարդալու քո հերթն է» խորագրի ներքո:

Հայաստանում Ֆրանիայի դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը հիշգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով Ֆրանսիայում պետականորեն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ` փորձելով «մարդկանց փոխանցել կարդալու հաճույքը»: Հենց այդպես` «Կարդալու հաճույքը» կոչվող միջոցառումներից մեկը անցկացվում է ոչ միայն գրադարաններում, թանգարաններում, կրթական հաստատություններում, այլեւ պուրակներում, զբոսայգիներում, որտեղ պարզապես բարձրաձայն ընթերցումներ են տեղի ունենում հատկապես երեխաների համար, որոնց նաեւ ամենատարբեր կազմակերպություններ նվիրում են գրքեր:

Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանների, մի շարք այլ գրադարանների աշխատակիցները մայիսի 29-ին մայրաքաղաքի կենտրոնական պուրակներում ծրագրել են ամենատարբեր միջոցառումներ: Ֆրանսիայի դեսպանության նվիրած հիմնականում մանկական գրքերը միջոցառումների ավարտին նվիրվելու են երեխաներին:
XS
SM
MD
LG