Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարը ավելանում է


Հունիսի 4-ից սկսած ԱՄՆ մուտքի գործնական ու տուրիստական արտոնագրերի համար նախատեսված 131 դոլար միջնորդավճարի չափը փոխվում է` դառնալով 140 դոլար:

H, L, O, P, Q եւ R տեսակի արտոնագրերի համար միջնորդավճարը կկազմի 150 դոլար, E տեսակի արտոնագրերի համար` 390 ԱՄՆ դոլար, եւ 350 դոլար` K տեսակի արտոնագրերի համար:

Արտոնագրի համար պետք է վճարել հարցազրույցի օրվա դրությամբ գործող միջնորդավճարի ամբողջ գումարը` անկախ այն հանգամանքից, թե վճարումը երբ է կատարվում:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջնորդավճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության` Պետքարտուղարությունը պետք է կարողանա ապահովել հյուպատոսական ծառայությունների ծախսածածկումը գանձված միջնորդավճարների հաշվին:

«Այս փոփոխություններով միջնորդավճարներն առավել ճշգրիտ կերպով են արտացոլում ծառայությունների իրական արժեքը: Այս կերպ անհատներին, կազմակերպություններին ու առանձին խմբերին ուղղակիորեն առնչվող այս ծառայությունների հետ կապված ծախսերը հոգում են գանձված միջնորդավճարների եւ ոչ թե հարկատուների միջոցների հաշվին», - ասված է հաղորդագրությունում:

Միջնորդավճարների նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG