Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը իր հավատարմագրերն է հանձնել Վիկտոր Յանուկովիչին


Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ժամանակ քննարկվել են հայ - ուկրաինական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Նշվել է երկու երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամությունը հարաբերությունները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

Մեծ կարեւորություն է տրվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ ավելացման, առկա հնարավորությունների առավել արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցերին:

Կողմերը կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների առավել սերտ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG