Մատչելիության հղումներ

Ստավրոպոլում իրականացված պայթյունից կան զոհեր ու տասնյակ վիրավորներ. վիրավորների թվում կան հայեր


Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է իրականացվել։ Վերջին տվյալներով` 7 մարդ զոհվել է, 45 մարդ վիրավորվել, հոսպիտալացվել են 39-ը:

Արդեն հրապարակվել է զոհվածների եւ վիրավորների ցուցակը: Ազգությամբ հայեր կան միայն վիրավորների մեջ` Մելքումյան Դիանա` 16 տարեկան, Մելքումյան Լիանա` 8 տարեկան, եւ Սարկիսյանց Դավիթ` 21 տարեկան. «Ազատություն» ռադիոկայանը տեղի ունեցածի կապակցությամբ Ստավրոպոլում բացված «թեժ գծի» օգնությամբ պարզել է, որ տուժած հայերի վիճակը նորմալ է, նրանց հիվանդանոց չեն տեղափոխել եւ տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն:

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հատկանիշներով։

Պայթյունը կատարվել է քաղաքի մշակույթի պալատի մոտ` չեչենական «Վայնախ -Կովկասի լեգենդ» պետական պարային համույթի ելույթից 15 րոպե առաջ։

Ականատեսները ռուսաստանյան լրատվամիջոցներով պատմում են, որ սարսափելի տեսարան էր, ամբողջովին արյունոտ մարդիկ էին։

Նահանգապետ Վալերի Գաեւսկին ասել է, թե «Ստավրոպոլում կատարված ահաբեկչությունը ողբերգություն է, դաժան, աննախադեպ սադրանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG