Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբաման առաջադրում է Բրայզային


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում իր թեկնածուի անունը. Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Օբամայի ընտրությունը կանգ է առել պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածության վրա:

Բրայզան նաեւ Կասպյան ավազանում էներգակիրների շուրջ տարվող քաղաքականության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի եւ պետքարտուղարի հատուկ խորհրդականն է եղել:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ մի քանի այլ պաշտոններում է թեկնածություններ առաջադրել: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշված է, որ Բարաք Օբաման իր մտադրությունն այսպես է հիմնավորել. - «Այս տաղանդավոր եւ նվիրված անձինք կլինեն իմ վարչախմբի արժեքավոր հավելումները: Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկա ամիսներին, նաեւ տարիներին նրանց հետ համատեղ աշխատանքին»:

Բրայզայի թեկնածությունը նախ պետք է քննարկվի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողում, այնուհետեւ հաստատման դրվի նաեւ Սենատում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր մտահոգություններն է հայտնել` կապված Միացյալ Նահանգների պաշտոնական այս առաջադրման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG