Մատչելիության հղումներ

Վրաստանը նշում է Անկախության տոնը


Վրաստանը այսօր նշում է Անկախության տոնը. 92 տարի առաջ մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը:

Ի տարբերություն 2009-ի` այս տարի վրացական իշխանությունները որոշել են Անկախության տոնը մեծ շուքով նշել:

«Ռուսթավելի պողոտայով մայիսի 26-ին կանցնեն վրացական բանակի 5 հազար զինծառայողներ, շքերթին մասնակցելու է 120 միավոր զրահատեխնիկա, 18 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ», - երեկ տեղեկացրել է «Ռուսթավի - 2» հեռուստաալիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG