Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելում է Մոսկվա


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ռուսաստանցի պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հրավերով գործնական այցով մեկնել է Մոսկվա:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը, նախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական բնագավառում համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:

Շուրջ երկու շաբաթ առաջ Բաքու էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG