Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Զորակոչը գերակատարված է»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Երկու շաբաթ առաջ մեկնարկած գարնանային զորակոչը, ըստ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «ոչ միայն կատարված է, այլեւ գերակատարված է»:

«Վերջին տարիներին յուրաքանչյուր զորակոչ քանակային առումով գերկատարում ենք», - հայտարարեց նախարարը հանրապետական հավաքակայանում` վստահեցնելով, որ զորակոչի որակը բարելավվում է. - «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր ծնող արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ, հպարտությամբ [են վերաբերում զորակոչին]: Նաեւ շատ-շատ ընտանիքներում նույնիսկ քեֆ են կազմակերպում բանակ գնալուց առաջ, որը որ մեր կողմից ողջունելի է»:

Հանրապետական հավաքակայան այցելած Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը ասաց. - «Պարզեցինք, որ, իրոք, ունենք առաջընթաց: Այսօր մենք խոշոր խնդիրներ չլսեցինք բժիշկների կողմից: Ցավոք սրտի, նշվեց, որ երիտասարդացել են սրտի հիվանդությունները, բայց մենք կուսումնասիրենք, որպեսզի տեսնենք, թե որն է պատճառը, որպեսզի կարողանանք ապագայում կանխարգելել»:

«Ազատոււթյուն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Գագիկ Հարությունյանը վստահեցրեց, որ «այսօրվա զորակոչիկը լիովին տարբերվում է երեկվա զորակոչիկից». - «Այսօր բանակում շատ հարցեր կարգավորվել են, եւ վստահություն է ներշնչվել ծնողների, զորակոչիկների մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG