Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Երեւանում կկազմակերպվի Եվրատեսիլին նվիրված հատուկ ֆլեշմոբ կամ ինչպես բացատրում է անգլերենի օքսֆորդյան բառարաններից մեկը` «անսովոր եւ հատուկ նպատակից զուրկ գործողություն»: Հայկական եվրատեսիլյան ֆլեշմոբը պար է ներկայացնելու:

Ֆլեշմոբի ձեւով մատուցվող այս պարն արդեն հայտնի է Եվրոպայի մի քանի քաղաքների բնակիչներին, պարային նույն շարժումները կարելի է սովորել ինտերնետում տեղ գտած ուսուցողական տեսահոլովակների միջոցով:

«Նկարահանումներին մասնակցել են այն քաղաքները, որոնք արդեն առիթ են ունեցել ընդունել երգի այս մրցույթը», - պատմեց ֆլեշմոբի կազմակերպիչ «Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Եվրատեսիլյան ֆելշմոբ նախաձեռնողները այս կերպ որոշել են մարդկանց հնարավորություն տալ` լինելու ոչ միայն հանդիսատես, այլ նաեւ մասնակից: Ստեփանը, օրինակ, ֆլեշմոբ ակցիաների սիրահար է, անգամ հայերեն համարժեք բառ է հորինել` ֆլեշմոբը թարգմանելով որպես կայծամբոխ:

2 օր շարունակ Երեւանում` ՆՓԱԿ-ում, պատահական անցորդներ ու նաեւ նախապես պատրաստված մասնակիցներ կսովորեն պարել Եվրատեսիլի ֆլեշմոբի պարը: Բայց թե որտեղ, երբ ու ինչպես կանկացվի ֆլեշմոբը, հայտնի չէ: Տեղեկատվությունը պահվում է հույժ գաղտնի` ֆլեշմոբի հիմնական սկզբունքին չդավաճանելու համար:

XS
SM
MD
LG