Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը հայտարարություն է արել Ղարաբաղի ընտրությունների մասին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

Համանախագահները նշում են, որ «ըմբռնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության հասարակական կյանքը դեմոկրատական ընթացակարգով կազմակերպելու գործող իշխանությունների առջեւ ծառացած անհրաժեշտությունը, սակայն ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը համանախագահող երեք երկրներից եւ ոչ մեկի կողմից ճանաչված չէ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Ղարաբաղը ճանաչված չէ նաեւ որեւէ այլ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից»։

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը նշում է, որ իրականացված ընթացակարգը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական օրինական կարգավիճակի հստակեցումը հակամարտության խաղաղ համապարփակ կարգավորման շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG