Մատչելիության հղումներ

Եթե նախորդ տարիներին ոսկե մեդալի համար դիմում էր մոտավորապես 400-500 շրջանավարտ, ապա վերջին 3 տարվա ընացքում նրանց թիվը կտրուկ նվազել է` հասնելով 100-ի:

Ինչպես միշտ առաջին տեղում Երեւանն է` 31 հավակնորդներով, երկրորդ տեղը տարիներ շարունակ Սյունիքի մարզն է զբաղեցնում` 26 դիմորդով, իսկ երրորդը Շիրակի մարզն է` 13 շրջանավարտով: Մյուս մարզերից դիմել է ընդամենը 1-2-ական շրջանավարտ:

«Ոսկե մեդալի դիմած 100 շրջանավարտներից միայն 20-ը կհանձնեն միասնական, եւ շուրջ 80-ը` դպրոցական ավարտական քննություններ», - ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ոսկե մեդալակիրների թվի կտրուկ նվազման պատճառը նախկին արտոնությունների բացակայությունն է: Եթե տարիներ առաջ նրանք բուհ ընդունվելու համար հանձնում էին միայն մեկ քննություն, հիմա մեդալը կարող է օգնել շատ հազվադեպ: Ավարտական քննություններն էլ մեդալի հավակնորդները հանձնում են նախարարության կողմից լիազորված հանձնաժողովի ներկայությամբ:

Նարինե Հովհաննիսյանի կարծիքով` արտոնություններից զրկելը ճիշտ որոշում էր, քանի որ «հիմա մեդալը վաճառքի չի հանվում»:

XS
SM
MD
LG