Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Բելգիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Բելգիա:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյուիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:

Հայաստանի նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Բելգիայի եւ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 27-ի երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG