Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյան. «Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության ամրապնդման հանդեպ հանձնառության մասին»


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

«Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների եւ ժողովրդի հանձնառության մասին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրես» գործակալությանը տված մեկնաբանությունում:

«Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեւավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ», - ասել է Նալբանդյանը: - «Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ»:

«ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները: Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

«Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ եւ անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը», - ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG