Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին


ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 66 հազար 919 մարդ, կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների 70.1 տոկոսը։ Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը։

Խորհրդարանի 33 մանդատների համար ընտրություններն անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված են 4 կուսակցություններ, որոնցում ընդգրկված 82 թեկնածուները պայքարում են 17 տեղի համար։ Մեծամասնական ընտրակարգով 16 պատգամավորական տեղի են հավակնում 44 թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG