Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի ընդդիմությունը կրկին քննադատում է երկրի դատական իշխանություններին


Իրանի ընդդիմության առաջնորդներից Մեհդի Քարուբին շաբաթ օրը կրկին խիստ քննադատություն է հնչեցրել երկրի դատական իշխանությունների հասցեին:

Ինտերնետում տեղադրված հայտարարության մեջ Կարուբին ընդգծել է, որ երկրի իրավական գերատեսչությունների գործունեությունն ուղղված է «քաղաքացիական ակտիվիստների ահաբեկմանն ու նրանց սահմանադրական իրավունքները ճնշելուն»:

Երկրի ընդդիմությունը հանդես է եկել անցած տարվա նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքների մեկնարկի տարելիցի կապակցությամբ հանրահավաք անցկացնելու օգտին:

Ընդդիմությունը համարում է, որ Մահմուդ Ահմադինեջադը վերընտվել է զանգվածային ընտրախախտումների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG