Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից ավտոմեքենաների չդադարող ազդանշաններով, գունավոր փուչիկներով ու անվերջ գոչյուններով շրջանավարտները հիշեցնում էին, որ ավարտում են դպրոցը: Պետավտոտեսչության աշխատակիցներն էլ փորձում էին կանխել վթարները:

Այս տարի Հայաստանի Հանրապետությունում դպրոցը ավարտում է մոտ 38.350 աշակերտ: Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ` 16:00-ից Հանրապետության Հրապարակում կազմակերպվել է համերգային մեծ միջոցառում, որը կավարտվի 23:00-ին մեծ հրավառությամբ:

Ի դեպ, հաջորդ տարի Հայաստանի դպրոցները շրջանավարտ չեն ունենա, հետեւաբար նաեւ վերջին զանգ չի հնչի, ինչը կապված է 12-ամյա կրթական համակարգին անցնելու հետ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG