Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր առավոտյան մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, արտգործնախարարի տեղակալները եւ պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG