Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հինգշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես չէր քվեարկել, թեեւ խորհրդարանական քննարկումների ժամանակ մի շարք էական թերություններ եւ բացթողումներ էր մատնանշել օրինագծում։

«Չքվեարկեցի, որովհետեւ Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց, որ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, եւ լսումների ժամանակ մենք կներկայացնենք մեր դիտարկումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Զոհրաբյանը. - «Եթե տեսնեմ, որ կառավարությունը ընդունել է մեր առաջարկները, կքվեարկեմ կողմ։ Այսօր ես ձեռնպահ մնացի»։

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես քննադատել էր օրինագիծը եւ հայտարարել էր, որ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն՝ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները լրամշակելու համար։

Օրինագծին դեմ քվեարկած դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը փոխանցեց, որ դա խմբակցության որոշումն էր, եւ եթե կառավարությունը հաշվի առնի իրենց առաջարկությունները ու երկրորդ ընթերցման ներկայացվի ընդունելի փոփոխություններով օրինագիծ, հնարավոր է, որ խմբակցությունը փոխի դիրքորոշումը։Ազգային ժողովը հինգշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։
XS
SM
MD
LG