Մատչելիության հղումներ

7-րդ «Ոսկե ծիրան»-ին ներկայացվել է 500-ից ավելի հայտ

«Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնի կազմակերպիչների ասուլիսը. (ձախից աջ) փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյան, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյան, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, «Վիվասել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյան: 20-ը մայիսի, 201

Հուլիսի 11-ին մեկնարկող «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը ստացել է 500-ից ավելի մասնակցության հայտ՝ 75 երկրներից:

«Դա ուրախալի է, բայց, ցավոք, մեր տանջանքն է շատանում, որովհետեւ մենք կարող ենք ընտրել ամենաշատը 100-120 ֆիլմ: Ինչպես գիտեք, մեր էկրաններն են սահմանափակ, եւ շատ քիչ տեղեր կան, որտեղ մենք կարող ենք ֆիլմերը ճապավենով ցուցադրել», - ասաց Ստամբոլցյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայացված ֆիլմերը, ինչպես եղել է նախկինում, կընդգրկվեն երեք՝ խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» ծրագրերում:

Փառատոնի կազմակերպիչները՝ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը եւ Միքայել Ստամբոլցյանը, փոխանցեցին նաեւ, որ այս տարի փառատոնի շրջանակներում կնշվեն հայազգի 7 կինոգործիչների հոբելյանները՝ Անրի Վեռնոյի, Ատոմ Էգոյանի, Հենրիկ Մալյանի, Ալբերտ Յավուրյանի, Խորեն Աբրահամյանի եւ Մհեր Մկրտչյանի:

Շատ հարուստ է լինելու «Երեւանյան պրեմիերա» ծրագիրը, լինելու են ժամանակակից հանրահայտ կինոռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Փառատոնը, մասնավորապես, բացվելու է Անրի Վեռնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմով:
XS
SM
MD
LG