Մատչելիության հղումներ

Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը հետաքրքրվում է Խալաֆյանի եւ Գուլյանի գործերով


Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը հանդիպում է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը հանդիպում է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Հայաստանում է Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունը։ Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել իրավապաշտպան կազմակերպությունների եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հինգշաբթի օրը փոխանցեց Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, Կոմիտեի անդամների հետ հանդիպման ընթացքում իրենց կազմակերպությունը ներկայացրել է «Մարտի 1»-ի դեպքերի հետ կապված մի քանի անձանց խոշտանգման փաստեր, որոնք տեղի են ունեցել հենց Գլխավոր դատախազության շենքում տեղակայված Հատուկ քննչական ծառայությունում։

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամները հետաքրքրվել են ոստիկանություն հարցաքննության կանչված ու մահացած Լեւոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքներով։

Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման Եվրոպական կոմիտեի անդամները Վահան Խալաֆյանի եւ Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքներին եւ այդ գործերով հարուցված քրեական գործերին անդրադարձել են նաեւ նախօրեին Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել է, որ քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը պատժողական քաղաքականությունն է։ Մինչդեռ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը Եվրոպական կոմիտեի անդամների փոխանցել է, թե մարդկանց խոշտանգումները Հայաստանում շարունակվում են, իսկ իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում նմանատիպ դեպքերը կանխելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։
XS
SM
MD
LG