Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի կայունությանը տարածաշրջանում»


Բան Կի-մուն

Բան Կի-մուն

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատումը կնպաստի կայունության հաստատմանը ողջ տարածաշրջանում», - թուրքական «Անադոլու» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցած աշնանը ստորագրված արձանագրությունները «երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են բացում»:

«Ես քաջատեղյակ եմ, որ երկու երկրները անցյալից եկող խնդիրներ ունեն», - նշել է Բան Կի-մունը` հավելելով. - «Ամեն դեպքում, տարածաշրջանային կարեւորագույն դերակատարություն ունեցող երկու պետությունների` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դրական ու ներդաշնակ հարաբերությունների ձեւավորումը մեծապես կնպաստի թե' տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ թե' երկու ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացմանը»:

Անդրադառնալով Կիպրոսի խնդրի կարգավորմանը, որն ընթանում է հենց ՄԱԿ-ի հովանու ներքո, Բան Կի-մունը նշել է. - «Սխալ կլիներ կարծել, թե մենք կիպրոսյան հիմնահարցի լուծման վերջնաժամկետ ենք սահմանել: Բայց դա, իր հերթին, չի նշանակում, որ կղզու երկու հատվածների միջեւ բանակցությունները պետք է անվերջ շարունակվեն: ՄԱԿ-ի կառույցները ակնկալում են, որ կարգավորման բանակցությունների արդյունքը կլինի կղզու միավորումը` հիմնված երկու իրավահավասար համայնքների, երկու իրավահավասար միավորների գոյության վրա»:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է. - «Հայտնի է, որ պաշտոնական Անկարան եւ Բրյուսելը բանակցում են Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության մասին: Կարծում եմ, որ այդ բանակցությունները պետք է շարունակել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG