Մատչելիության հղումներ

Մարզերի երիտասարդներին փորձում են խրախուսել մնալ իրենց բնակավայրերում


Ռուզան Առաքելյան

Ռուզան Առաքելյան

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի հեղինակած փոփոխությունները ընդունվելու դեպքում տեղ կգտնեն միջին, բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքներում: Ռուզան Առաքելյանն առաջարկում է արտոնություններ սահանամերձ եւ բարձր լեռնային շրջաններում բնակվող դիմորդներին, մասնավորապես` անվճար կրթություն իրավունք բոլոր նրանց համար, ովքեր կներկայացնեն փաստաթուղթ այն մասին, որ իրենց գյուղում կա այդ մասնագիտության պահանջարկը:

«Մյուս փոփոխությունը վերաբերում է պայմանագրին, որի համաձայն` ուսումն ավարտելուց հետո այդ ուսանողները պիտի վերադառնան իրենց բնակավայր ու առնվազն 5 տարի աշխատեն այնտեղ», - ասաց Ռուզան Առաքելյանը:

Իսկ գյուղ չվերադառնալու ռիսկն իսկապես մեծ է: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով 2009-ի արդյունքները, փաստել էր, որ 92 նման ուսանողներից շուրջ 1/3-ը հրաժարվել է վերադառնալ գյուղ:

Օրենսդրական նոր փոփոխություննների ընդունվելու դեպքում, ըստ դրանց հեղինակ Ռուզան Առաքելյանի, գյուղ չվերադառնալը գրեթե կբացառվի, քանի որ պետության եւ դիմորդի միջեւ կնքվելու է պայմանագիր` համաձայն որի, եթե դիմորդը հրաժարվի վերադառնալ գյուղ, ստիպված կլինի պետությանը հետ վերադարձնել այն ողջ գումարը, որը ծախսվել է իր կրթության վրա:

Օրենսդրական փոփոխությունների այս նախագիծն արդեն դրական եզրակացություն է ստացել կառավարությունում եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում, այն նաև ընդգրկված է քառօրյայում:

XS
SM
MD
LG