Մատչելիության հղումներ

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նոր բացահայտումներ է կատարել


«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարույթուն է տարածել այն մասին, որ «Ուսանողական այգու ապօրինի կառուցապատման հարցի մանրամասների բացահայտման արդյունքում կարողացել են մի քանի հավաստի աղբյուրներից պարզել, որ Տերյան փողոցի հատվածում կառուցվող խորը հիմքերով բետոնե շինության իրական սեփականատերն է հանդիսանում դերասան Արմեն Մարությանը»:

Արմեն Մարությանը Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնի դերասան է, նաեւ նկարահանվում է , Շանթ եւ Արմենիա հեռուստաընկերությունների մի քանի սերիալներ: - «Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա բոլորովին այլ լույս է սփռում Ուսանողական այգու ոչնչացման իրական պատկերի վրա: Հարց է ծագում, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ոչ միայն քաղաքապետարանը, այլ նաեւ ամբողջ մշակութային հանրությունը մինչ օրս կազմակերպված լռություն էին պահպանում այդ մասին» - ասված է նախաձենության տարածած հայտարարության մեջ:

Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված լայնածավալ ստորագրահավաքի ընթացքում հավաքված եւ հաշվարկված ստորագրությունների թիվն անցնում է 19000-ը: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ ստորագրահավաքի եւ շարունակվող մյուս ակցիաների հիմնական դերակատարները ՀՀ քաղաքացիներն են, «ովքեր ցանկանում են մասնակցել իրենց քաղաքում որոշումների կայացմանը»: Նրանք նշել են նաեւ իրենց աջակցող մտավորականների անունները` այդ թվում Արթուր Մեսչյան, Ջիմ Թորոսյան, Դավիթ Երեւանցին եւ ուրիշներ:
XS
SM
MD
LG