Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է


«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է», - երեկ երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել պատժամիջոցներ նախատեսող բավական ազդեցիկ մի նախագծի շուրջ: Այս խնդրում մենք համագործակցել ենք թե' Ռուսաստանի եւ թե' Չինաստանի հետ», - ասել է Քլինթոնը:

Այն հանգամանքը, որ Արեւմուտքը, պաշտոնական Մոսկվան եւ Պեկինը Իրանի խնդրում համատեղ են հանդես գալիս, Քլինթոնի համոզմամբ, ծանր հարված է այն բոլոր ուժերի համար, որոնք կտրականապես ընդդիմանում են Իրանի դեմ ճնշումներին:

«Նրանց չի ոգեւորում համագործակցության նման բարձր մակարդակը: Նրանք լրջորեն անհագստացած են փաստից, որ բանաձեւի նախագծի տակ ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Մեր հակառակորդների համար սա ծանր հարված է», - համոզված է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Թուրքիայի եւ Բրազիլիայի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում մայիսի 16-ին պաշտոնական Թեհրանը համաձայնեց իր տրամադրության տակ եղած ուրանի պաշարները ուղարկել Թուրքիա` հետագա հարստացման համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG