Մատչելիության հղումներ

logo-print

Խոդորկովսկին դադարեցրեց հացադուլը


ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դադարեցրել է երկուշաբթի երեկոյան սկսած հացադուլը: Այդ մասին այսօր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուգվանտը:

Արդեն 7 տարի անազատության մեջ գտնվող Խոդորկովսկին հացադուլի դիմելու մասին հայտարարել էր անցած շաբաթավերջին, երբ դատարանը երկարաձգել էր նրա եւ գործընկեր Պլատոն Լեբեդեւի կալանքի ժամկետը` մեղադրելով փողերի լվացման եւ 350 միլիոն տոննա նավթ հափշտակելու մեջ։

«Այդ որոշումը անօրինական է», - հայտարարել էր Խոդորկովսկին եւ ընդգծել. - «Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ ապրիլին կատարված օրենսդրական փոփոխություններով Ռուսաստանում տնտեսական հանցագործությունների համար այլեւս ազատազրկում չի նախատեսվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG