Մատչելիության հղումներ

Արգենտինայի դեսպանության բացման առիթով Երեւան կժամանի երկրի արտգործնախարարը


Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը գլխավորելու նպատակով Հայաստան է ժամանելու Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանան:

Երեւանում նաեւ տոնվելու է Արգենտինայի անկախությունը եւ պետության հիմնադրումը խորհրդանշող Մայիսյան հեղափոխության 200-ամյակը:

Նախատեսվում է, որ Արգենտինայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ստորագրելով դեսպանության բացման հրամանագիրը, հատուկ նշել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ներդրումը այդ գործում: Էռնեկյանը նույնպես լինելու է Երեւանում առաջիկա ուրբաթ օրը, երբ տեղի է ունենալու Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությունը:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG