Մատչելիության հղումներ

logo-print

Էլմար Մամեդյարով. «Եթե Հայաստանն ընդունի մադրիդյան սկզբունքները` ձեռնամուխ կլինենք խաղաղ համաձայնագրի մշակմանը»


«Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի համոզել հայկական կողմին, որպեսզի այն ընդունի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը», - այսօր Դուշանբեում «Իսլամական համաժողով» կազմակերպության հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Մամեդյարովը ասել է. - «Եթե հայկական կողմը որպես հիմք ընդունի բանակցային սեղանին գտնվող այդ նորացված տարբերակը, մենք ձեռնամուխ կլինենք Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտությանն ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակմանը»:

Մամեդյարովը այսօր կրկին պնդել է, որ Բաքուն հակված է հարցը լուծել՝ հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա:

«Ընդհանուր առմամբ ընդունելով ներկայացրած առաջարկները՝ մենք ակնհայտ կառուցողական դիրքորոշում ենք ցուցաբերել: Պաշտոնական Բաքուն պատրաստ է առաջ շարժվել», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով կարգավորման գործընթացի ներկա վիճակը քննարկվելու է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ` հունիսի սկզբին նախատեսված իր հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG