Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Եթե Հայաստանն ընդունի մադրիդյան սկզբունքները` ձեռնամուխ կլինենք խաղաղ համաձայնագրի մշակմանը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

«Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի համոզել հայկական կողմին, որպեսզի այն ընդունի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը», - երեքշաբթի օրը Դուշանբեյում «Իսլամական համաժողով» կազմակերպության հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Մամեդյարովը ասել է. - «Եթե հայկական կողմը որպես հիմք ընդունի բանակցային սեղանին գտնվող այդ նորացված տարբերակը, մենք ձեռնամուխ կլինենք Lեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտությանն ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակմանը»:

Մամեդյարովը այսօր կրկին պնդել է, որ Բաքուն հակված է հարցը լուծել՝ հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա:

«Ընդհանուր առմամբ ընդունելով ներկայացրած առաջարկները՝ մենք ակնհայտ կառուցողական դիրքորոշում ենք ցուցաբերել: Պաշտոնական Բաքուն պատրաստ է առաջ շարժվել», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով կարգավորման գործընթացի ներկա վիճակը քննարկվելու է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ` հունիսի սկզբին նախատեսված իր հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG