Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանում հայ խաղաղապահները պարգեւատրվել են գերմանական ղեկավարության կողմից


Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգեւատրվել են մեդալներով եւ պատվոգրերով:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրությամբ աչքի ընկած հայ խաղաղապահների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` նրանց կողմից կառուցված հայկական մատուռի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG