Մատչելիության հղումներ

logo-print

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը մայիսի 18-19-ը անցկացնում է «Ծրագրավորման օրեր»` անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ հայ երիտասարդները ծանոթանում են համաշխարհային ՏՏ ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, ոլորտի զարգացման միտումներին: Դասընթացներն այս տարի վարում է Ուկրաինայից ժամանած մասնագետը:

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տեխնիկական խորհրդատու Ժան Մանուկյանի խոսքով` թեեւ վերջին տարիներին որոշակի առաջընթաց գրանցվել է այս ոլորտում, այնուամենայնիվ մեծ աշխատանք պետք է կատարել մասնագետների որակական եւ մասնագիտական հատկանիշների բարձրացման ուղղությամբ:

Ոլորտի զարգացմանը նպաստելու առաջին քայլերից մեկը դպրոցների համար որոշակի ծրագրեր իրականացնելն է, քանի որ
հայաստանյան դպրոցների մեծամասնությունը չունի համապատասխան քանակությամբ համակարգիչներ, առարկային լիարժեք կերպով տիրապետող մասնագետներ եւ այլն:
Խնդիրն առավել լուրջ է մարզերում, քանի որ այնտեղ դպրոցը կարող է ունենալ ընդամենը 1 համակարգիչ, որին աշակերտները միայն հեռվից են ծանոթանում:

Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի ուսանողներն էլ դժգոհեցին ուսման որակից, քանի որ եղած համակարգիչները, ըստ նրանց, բավական հին են, իսկ տարեց դասախոսներն ու նրանց դասախոսությունները շատ հաճախ չեն համապատասխանում նոր մասնագիտության ուսուցմանը:

Հայաստանում «Ծրագրավորման օրեր» անցկացվում են արդեն 4-րդ անգամ:

XS
SM
MD
LG