Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը Ուկրաինային հրավիրում է ՀԱՊԿ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Ուկրաինային հրավիրել է միանալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական այցով Կիեւում գտնվող Մեդվեդեւը հայտարարել է. - «Եթե ապագայում դուք հարկ համարեք միանալ ՀԱՊԿ-ին, ուրախ կլինենք ընդունել ձեզ»:

«ՀԱՊԿ-ը Վարշավյան պայմանագիրը չէ, մեզ պետք չէ առճակատումը ՆԱՏՕ-ի կամ ռազմական այլ դաշինքի հետ», - հավելել է Ռուսաստանի նախագահը:

Հավաքական պայմանագրի կազմակերպությանը ներկայումս անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG