Մատչելիության հղումներ

logo-print

Թալիբների իրականացրած պայթյունից Քաբուլի կենտրոնում 18 մարդ է սպանվել


Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում այսօր առավոտյան ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունից առնվազն 18 մարդ է զոհվել` 12 քաղաքացիական անձ եւ ամերիկացի 6 զինծառայող։ Գրեթե 50 մարդ վիրավորվել է։

Պայթուցիկներով բեռնված ավտոմեքենան պայթեցվել է խորհրդարանի եւ այլ կառավարական շենքերի մոտ այն պահին, երբ անցում էին ՆԱՏՕ-ի պահակախումբն եւ մարդատար մի ավտոբուս։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG