Մատչելիության հղումներ

Ղրիմում երեքշաբթի օրը ոգեկոչում են 1944 թվականի մայիսի 18-ին բռնի տեղահանված շուրջ 200 հազար թաթարների հիշատակը։

Ուղիղ 66 տարի առաջ Ստալինի հրամանով թերակղզու թաթար բնակչությունը հաշվված օրերի ընթացքում արտաքսվեց Կենտրոնական Ասիա, Սիբիր, Ուրալ։ Մեկ ամիս անց խորհրդային իշխանությունները Ղրիմից տեղահանեցին նաեւ հայերին, բուլղարներին ու հույներին։

Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ` Սիմֆերոպոլում իջեցված են պետական դրոշները, քաղաքի տարբեր հատվածներում թաթարները ցույցեր ու սգո արարողություններ են անցկացնում` «Ոչ ցեղասպանությանը» պաստառներով։

Նախօրեին թաթարական համայնքի ղեկավար Մուստաֆա Ջեմիլեւին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ու հայրենիքում օթեւան տրամադրելու հարցերը։

1956 թվականին խորհրդային իշխանությունները թերակղզուց տեղահանված հայերին, հույներին ու բուլղարներին թույլ տվեցին վերադառնալ հայրենի բնակավայրեր, մինչդեռ թաթարները այդ իրավունքը ստացան միայն 1989-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG