Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը կբացի սահմանը, եթե Հայաստանը ընդունի համանախագահների առաջարկը»


Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը համաձայնի ընդունել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Եթե Հայաստանը դրական պատասխանի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին եւ սկսի հայկական զորքերի դուրսբերումը ադրբեջանական տարածքներից, ապա Ադրբեջանը կբացի բոլոր սահմանները ու հաղորդակցության ուղիները», - ասել է Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ երեկ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում։

Ադրբեջանի նախագահի խոսքերով` միայն դրանից հետո է հնարավոր հաստատել համընդհանուր խաղաղություն եւ ապահովել անվտանգություն։

Ալիեւի հավաստմամբ, Ադրբեջանը համաձայն է նորացված Մադրիդյան սկզբունքներին` մի քանի բացառություններվ հանդերձ, եւ ակնկալում է, որ հայկական կողմը եւս կանի նույնը։

«Նոր առաջարկները արվել են վեց ամիս առաջ, բայց մինչեւ հիմա Հայաստանը դրական պատասխան չի տվել։ Մենք տեսնում ենք, որ դա ժամանակ ձգելու փորձ է, քանի որ նրանք չեն կատարում կարեւոր քայլեր խնդիրը լուծելու համար եւ բանակցությունները դարձնում են հավերժական գործընթաց», - հայտարարել է նա` պնդելով, թե խաղաղ գործընթացի առանցքային պահերին Հայաստանը միշտ խափանել է բանակցությունները։

«Եթե Հայաստանը դրական պատասխանի, կողմերը կմոտենան խնդրի լուծմանը, եթե ոչ՝ բանակցային գործընթացը կտապալվի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG