Մատչելիության հղումներ

Իրանը համաձայնել է ուրանը հարստացնել Թուրքիայի տարածքում

Իրան - (ձախից աջ) Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորիմը, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Թեհրան, 17-ը մայիսի, 2010թ.

Բրազիլիայի եւ Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո Իրանը համաձայնություն է տվել ուրանը արտերկրում հարստացնելու առաջարկին:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնությամբ` Իրանը իր ուրանի մեծ մասը հարստացման համար կուղարկի Թուրքիա, ապա կօգտագործի այն բժշկական հետազոտությունների համար նախատեսված ռեակտորում:

Համաձայնությունը ձեռք է բերվել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ այսօր Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG