Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացիները ավելի խիստ պատիժ են պահանջում մանկապիղծ ուսուցչի համար


Ամբաստանյալ Լեւոն Ավագյանը դատարանում

Ամբաստանյալ Լեւոն Ավագյանը դատարանում

Մայիսի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի առջեւ կկայանա բողոքի ակցիա, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ` պահանջելու ավելի խիստ դատավճիռ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի համար, ով մեղադրվում է դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:

Ակցիան նախաձեռնող խմբի անդամներն իրենց անհանգստությունն են հայտնում դատաքննության ընթացքի եւ առաջարկված մեղմ պատժի կապակցությամբ ու բոլորին կոչ են անում միանալ իրենց` ի աջակցություն տուժած երեխաների: Ակցիայի մասնակիցները պահանջելու են առավելագույն խիստ պատիժ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Լեւոն Ավագյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին` արագացված դատաքննություն կիրառելու մասին, ինչը ենթադրում է, որ դատաքննության ընթացքում չեն հետազոտվում գործով ձեռքբերված ապացույցները, չեն հարցաքննվում վկաները, ամբաստանյալը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ պատժաչափը չի կարող լինել առավել, քան նշված նորմով սահմանած պատժաչափի երկու երրորդը: Նույն նիստի ժամանակ իր մեղադրական ճառում դատախազ Կարեն Բադիկյանը պահանջել է Ավագյանին դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
XS
SM
MD
LG