Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը ժամանեց Բաքու


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր ժամանել է Բաքու:

Տեղեկացնելով այդ մասին` 1news.az ինտերնետային պարբերականը նշում է, որ Էրդողանը Բաքու էր ժամանելու երեկ, սակայն նրա ժամանակացուցում փոփոխություններ կատարվեցին, եւ նա նախ մեկնեց Թեհրան, որտեղից էլ` Ադրբեջանի մայրաքաղաք:

Թուրքիայի վարչապետի` Բաքվում կայանալիք հանդիպումների օրակարգում հիմնականը, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ էներգետիկ հարցերն են:

Վկայակոչելով Hurriyet-ի հրապարակումը` 1news.az-ը տեղեկացնում է, թե Բաքվում Էրդողանը բացահայտելու է Ղարաբաղյան կարգավորման նոր ծրագիր, ըստ որի` Հայաստանը նախ ազատելու է Ղարաբաղը շրջապատող եւ ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 2-ը` Քելբաջարը եւ Ֆիզուլին, ինչի դիմաց Ադրբեջանը բացելու է Հայաստանի հետ սահմանը: Ըստ թուրքական աղբյուրի` նման բանաձեւը մշակվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ Վաշինգտոնում եւ Ռուսաստանի նախագահի հետ Անկարայում Թուրքիայի վարչապետի ունեցած հանդիպումների արդյունքում:

Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանից գազի ձեռք բերման մասին նոր պայմանագրի ստորագրումը:

Ակնկալվում է նաեւ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG