Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը հետաձգում է այցը Բաքու


Ռոյթեր գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան այցելելու փոխարեն որոշել է մեկնել Թեհրան, որտեղ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան բանակցություններ են վարում վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետը Թեհրան մեկնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հեռախոսազանգ է ստացել Իրանի վարչախմբից։ Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Արեւմուտքն ու Ռուսաստանը մեծ ակնկալիքներ չունեն այս բանակցություններից, սակայն Թուրքիան պնդում է, որ դիվանագիտական բոլոր հնարավորությունները չեն սպառվել, եւ հնարավոր է խնդիրը լուծել առանց հավելյալ պատժամիջոցների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG