Մատչելիության հղումներ

Լեհաստանում տեղի կունենա Արեւելյան գործընկերության շուրջ ոչ պաշտոնական հանդիպում


Լեհական Սոպոտ քաղաքում մայիսի 24-ին Եվրամիության երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան Արեւելյան գործընկերություն ծրագրի մասնակիցների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ։

Եվրոպական աղբյուրների հաղորդմամբ, հանդիպմանը ներկա կլինի նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաեւ կառույցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը։

Անցյալ տարի մեկնարկած Արեւելյան գործընկերություն ծրագրով Եվրամիությունը խոստանում է լուրջ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն տրամադրել նախկին Խորհրդային Միության վերոհիշյալ 6 պետություններին՝ փոխարենը պահանջելով մի շարք ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG