Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքում է Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների անցկացման դեմ


Ադրբեջանի արտգործնախարարությունը «անօրինական» է որակել Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները։

«Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ հայտարարում է, որ ադրբեջանի օկուպացված տարածքներում գործող չճանաչված սեպարատիստական ռեժիմը ոչ այլ ինչ է, քան անօրինական կազմավորում», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ անցկացվելիք ընտրությունների՝ «իրական նպատակն է թաքցնել Հայաստանի կողմից տարվող բռնակցման քաղաքականությունը եւ ամրացնել ադրբեջանական տարածքների շարունակական օկուպացիայի դիրքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG