Մատչելիության հղումներ

logo-print

Կիեւը հրաժարվում է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը


Չնայած ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները շեշտակիորեն բարելավվել են, պաշտոնական Կիեւը չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն ուրբաթ օրը, մասնավորապես, ասել է. - «Տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության խնդիրը մեզ համար առանցքային նշանակություն ունի»։

Սովետական Միության փլուզումից հետո Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան դե ֆակտո անկախ են Վրաստանից։ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը։ Ռուսաստանից բացի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը առայժմ ճանաչել են միայն Նիկարագուան, Վենեսուելան եւ խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG