Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն (ձախից) ողջունում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին (աջից)

Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն (ձախից) ողջունում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին (աջից)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի եւ վարչապետ Գեորգիուս Պապանդրեուի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին ասել էր, որ վարչապետի այցը երկու հարեւանների համար կլինի բեկումնային եւ հեղափոխական։

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ավելի ազնիվ կգտնվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերում: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ով անցած հոկտեմբերին հրատարակված «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» ուսումնասիրության հեղինակն է:

Հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինի նախագիծը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։

Ջալալաբադում Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության եւ նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի համախոհների միջեւ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, 1 մարդ է սպանվել։ Մինչդեռ ականատեսները վկայում են, որ սպանվածները 3-ն են:
XS
SM
MD
LG