Մատչելիության հղումներ

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր մոտ կես միլիոն մանկապատանեկան գիրք կա, ինչը ճոխություն չէ, բայց գրադարանի պահոցները արդեն լցված են: Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ասում է, որ ավելի կարեւոր է գրադարանի թարմացումը:

«Հայաստանում հիմնականում տպվում է հիմնականում մանկական գրականություն, բայց շատ քիչ է պատանիներին հասցեագրված գրականությունը, որը գրեթե չի տպվում ու չի էլ վերահրատարակվում», - պատմեց Ռուզան Տոնոյանը։

Պատանիները կամ կարդում են արդեն մաշված, տասնյակ տարիներ առաջ տպված գրքերը, կամ դիմում են ինտերնետի օգնությանը ու գտնում աշխարհում տարածված նորագույն գրքերը ժամանակակից ու տարեկից հերոսների մասին: Հետաքրքիր է, որ Խնկո-Ապոր գրադարանի պատանի այցելուների շարքերում մեծ թիվ են կազմում օտար լեզուներով ընթերցողները։

Ազգային մանկական գրադարանը սնվում է պետական բյուժեից, ամեն տարի համալրվում է մոտ 6000-8000 միավոր գրականությամբ տեղական շուկայից, դիսից գրքեր չեն գնում, որովհետեւ գրականությունը շատ թանկ է, բացի այդ, ստանում են նվիրատվություններ: Օրինակ` ֆրանսահայ Մեսրոպ Կուլունկյանը Խնկո Ապորն է նվիրում 1000 կտորից բաղկացած իր պատկերապատման ալբոմները։

Խնկո-Ապոր անվան գրադարանի այցելուները ամենատարբեր վայրերից են, ի դեպ, մայրաքաղաքի ծայրամասերը եւ Երեւանին մոտ շրջանները ավելի ակտիվ են, քան կենտրոնը, որտեղ գտնվում է գրադարանը: Դպրոցները առաջին դասարանցիների համար կազմակերպում են էքսկուրսիաներ դեպի գրադարան։

XS
SM
MD
LG