Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն Երեւանում կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն վաղը Երեւան կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հանդիպման ժամանակ քննարկվելու են հայ - ամերիկյան հարաբերությունների ողջ սպեկտրին առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, իր հերթին, փոխանցեց, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպելու է նաեւ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG