Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի դիմաց վաղը նախատեսված բողոքի ցույցը չի կայանա


ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը

Քաղաքապետարանը չի արտոնել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակի տարկետումով տեղերի կրճատման դեմ բողոքի ցույցի անցկացումը Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց` պատճառաբանելով, որ այդ տարածքը համալսարանի սեփականությունն է, եւ քաղաքապետարանը չունի լիազորություններ թույլտվություն տալու:

Փոխարենը առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում, բայց ոչ մայիսի 14-ին: Ցույցի կազմակերպիչ` Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը ընդունել է առաջարկը եւ բողոքի հանրահավաք կանցկացնի նշված վայրում մայիսի 15-ին:

Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ կոնկրետ փաստեր չունի, բայց տեսնում է միտում, որ ցույցը հատուկ է հեռացվել բուհի տարածքից, ինչպես նաեւ փոխվել օրը` «նվազեցնելու համար ակցիայի ազդեցությունը եւ մասնակիցների թիվը»:

Շաբաթ օրվա հանրահավաքին կազմակերպիչներն ակնկալում են 2-3 հազար ուսանողների մասնակցություն:

Նույն օրը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպման է հրավիրել Ազգային նոր պահպանողական շարժման ղեկավար կազմին:
XS
SM
MD
LG